Ուռուցքաբանություն
Մելանոմա. ռիսկի գործոնները և կանխարգելումը. oncology.am

Ռիսկի գործոնը մեծացնում է մարդու մոտ քաղցկեղի զարգացման հավանականությունը: Չնայած ռիսկի գործոնները կարող են ազդել քաղցկեղի զարգացման վրա, սակայն նրանց մեծ մասը ուղղակիորեն քաղցկեղ չի առաջացնում: Որոշ մարդկանց մոտ բազմաթիվ ռիսկի գործոնների առկայության դեպքում քաղցկեղ երբեք չի զարգանում, մինչդեռ այլոց մոտ, ովքեր չունեն հայտնի ռիսկի գործոններ, քաղցկեղ է զարգանում: Այնուամենայնիվ, իմանալով ռիսկի գործոնները, հնարավոր է շրջանցել դրանք` վարելով առողջ կենսակերպ:
Մարդու մոտ մելանոմայի զարգացման ռիսկը կարող են մեծացնել հետևյալ գործոնները.
- Արևի ազդեցությունը: Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը մեծ դեր է խաղում մաշկի քաղցկեղի զարգացման մեջ: Բարձրադիր շրջաններում կամ ամբողջ տարին արևի ճառագայթների ուղղակի ազդեցության տակ ապրող մարդիկ մաշկի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ ունեն: Կեսօրվա ժամերին դրսում երկարատև անցկացնող մարդիկ ևս ունեն մեծ ռիսկ: Արևի B ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ՈւՃ) կարծես ավելի սերտ է կապված մելանոմայի առաջացման հետ, սակայն, նորագույն տեղեկատվության համաձայն, ենթադրվում է, որ A ՈւՃ-ը նույնպես կարող է դեր խաղալ ինչպես մելանոմայի, այնպես էլ մաշկի հիմային և տափակբջջային քաղցկեղի զարգացման մեջ: Եթե B ՈւՃ-ը բերում է արևայրուքի առաջացման, սակայն չի թափանցում մեքենաների լուսամուտներով կամ այլ տեսակի ապակիներով,ապա A ՈւՃ-ը կարող է թափանցել ապակու միջով և, բացի մաշկի քաղցկեղի առաջացումից, կարող է բերել մաշկի կնճռոտման և ծերացման: Այդ պատճառով շատ կարևոր է մաշկը պաշտպանել ինչպես A, այնպես էլ B ՈւՃ-ից:
- Արևայրուք փակ տարածքներում: Այն մարդիկ, ովքեր օգտվում են սոլյարիներից, արևայրուքի խցիկներից կամ արևային լամպերից, ունեն մաշկի բոլոր տեսակի քաղցկեղների զարգացման բարձր ռիսկ: Փակ տարածքներում սոլյարիների կիրառումը խստորեն արգելվում է:
- Խալեր: Բազմաթիվ խալերով կամ ոչ սովորական խալերով, այսպես կոչված` դիսպլաստիկ նևուսներով կամ ատիպիկ խալերով մարդիկ, ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ: Դիսպլաստիկ նևուսները մեծ խալեր են, որոնք ունեն անկանոն գույն և ձև: Բժիշկը կարող է բազմաթիվ խալերով մարդկանց խորհուրդ տալ պարբերակար լուսանկարել՝ փոփոխությունները տեսադաշտում պահելու համար:
- Բաց մաշկ: Բաց մաշկով, շեկ կամ կարմիր մազերով, կապույտ աչքերով և պեպեններով մարդիկ ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ: Այս ռիսկը բարձր է նաև այն մարդկանց մոտ, որոնց մաշկը արևի ճառագայթներից հակված է արևայրուքի փոխարեն այրվածք ստանալ:
- Ընտանեկան պատմություն: Մելանոմայով հիվանդների մոտավորապես 10%-ն ունի այս հիվանդությամբ ընտանեկան պատմություն: Եթե մարդն ունի մելանոմայով հիվանդ ազգական (ծնող, եղբայր, քույր, կամ երեխա), նրա մոտ մելանոմայի զարգացման ռիսկը միջինից 2-3 անգամ ավելի բարձր է: Ռիսկը մեծանում է, երբ ընտանիքի մի քանի անդամների մոտ, ովքեր ապրում են տարբեր վայրերում, ախտորոշվել է մելանոմա:.Այդ պատճառով մելանոմայով հիվանդի մերձավոր ազգականներին խորհուրդ է տրվում պարբերաբար մաշկի զննում անցնել:
- Ընտանեկան մելանոմա: Չնայած հայտնաբերվել են մելանոմայի բերող հատուկ գեների փոփոխություններ, որոնք կոչվում են մուտացիաներ, ինչպիսիք են CDKN2A, CDK4, և MITF, այնուամենայնիվ, դրանք շատ հազվադեպ են, և ընտանեկան մելանոմայով շատ քիչ ընտանիքներում են այս գենետիկ մուտացիաները սերնդից սերունդ փոխանցվում: Գիտնականները փնտրում են այլ գեներ և շրջակա միջավայրի գործոններ, որոնք նույնպես կարող են ազդել մարդու մոտ մելանոմայի և այլ տեսակի քաղցկեղների զարգացման ռիսկի վրա:
- Այլ ժառանգական վիճակներ: Հատուկ գենետիկ վիճակներով մարդիկ՝ ներառյալ պիգմենտային քսերոդերման, ռետինոբլաստոման, Լի-Ֆրաումենի համախտանիշը, Վերների համախտանիշը, կրծքագեղձի և ձվարանների որոշ ժառանգական քաղցկեղային համախտանիշները, ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ:
- Անամնեզում` մաշկի քաղցկեղ: Այն մարդիկ, ովքեր արդեն հիվանդ են մելանոմայով, ունեն նոր մելանոմաների զարգացման բարձր ռիսկ: Մաշկի հիմային կամ տափակբջջային քաղցկեղ ունեցող մարդիկ նույնպես ունեն մելանոմայի զարգացման բարձր ռիսկ: Այդ պատճառով, անամնեզում մաշկի քաղցկեղ ունեցող մարդիկ կարիք ունեն մշտական խնամքի, շարունակական զննման՝ այլ տեսակի քաղցկեղները բացառելու նպատակով:
- Ռասան կամ էթնիկական պատկանելիությունը: Ըստ վիճակագրական տվյալների` մելանոմայով հիվանդանալու հավանականությունը 24 անգամ ավելի բարձր է սպիտակամորթների, քան` սևամորթների մոտ: Այնուամենայնիվ, ցանկացած ռասայի կամ էթնիկական պատկանելիության մարդու մոտ կարող է մելանոմա զարգանալ:
- Տարիքը: Մելանոմայի ախտորոշման միջին տարիքը 50-ից բարձր է: Մելանոման երիտասարդների մոտ հանդիպում է առավել հաճախ, քան քաղցկեղի մյուս տեսակները:.
- Թուլացված կամ ընկճված իմունային համակարգ: Թույլ իմունային համակարգով կամ իմունային համակարգը ընկճող դեղորայք ընդունող մարդիկ ունեն մաշկի քաղցկեղի, այդ թվում` մելանոմայի, զարգացման բարձր ռիսկ:
Կանխարգելում
Տարբեր գործոններ առաջացնում են քաղցկեղի տարբեր տեսակներ: Հետազոտները շարունակում են փնտրել, թե ո՞ր գործոններն են առաջացնում քաղցկեղի այս տեսակը: Թեև չկա հստակ ճանապարհ, որը լիարժեք կկանխարգելի մելանոման, այնուամենայնիվ, հնարավոր է նվազեցնել ռիսկը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթների անմիջական ազդեցությունից խուսափելու դեպքում հնարավոր է նշանակալի նվազեցնել մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը: Դա նշանակում է. նվազեցնել արևի ազդեցությունը և խուսափել փակ տարածքներում արևայրուքի խցիկների օգտագործումից: Սա շատ կարևոր է բոլոր տարիքի մարդկանց համար և հատկապես մելանոմայի զարգացման այլ ռիսկի գործոններ ունեցողների համար (տես վերևում):
Արևի կողմից վնասումը տեղի է ունենում ժամանակի ընթացքում, այդ պատճառով արևի ազդեցությունը նվազեցնելու և այրվածքներից խուսափելու նպատակով կարևոր է հետևյալ քայլերի ձեռնարկումը.
- Սահմանափակել կամ խուսափել արևի ուղղակի ազդեցությունից ժամը 10:00-16:00 սահմաններում:
- Կրել արևապաշտպան հագուստ, ներառյալ` լայնեզր գլխարկ, որը ստվեր կգցի դեմքին, պարանոցին և ականջներին: Կրել այնպիսի գործվածքներից հագուստ, որոնք պիտակավորված են որպես ուլտրամանուշակագույն գործոններից (UPF) պաշտպանող, և կարող է ավելի լավ պաշտպանություն ապահովել: Խորհուրդ է տրվում նաև կրել ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող արևային ակնոցներ:
- Ամբողջ տարվա ընթացքում օգտագործել լայն սպեկտրի արևապաշտպան քսուկներ, որոնք ունեն ամենաքիչը 30 արևապաշտպան գործոն (SPF) և կպաշտպանեն A և B ՈւՃ-ից: Լողափում ամբողջ մարմնի համար օգտագործել 1 ունցիա արևապաշտպան քսուկ յուրաքանչյուր 2 ժամը մեկ կամ` յուրաքանչյուր ժամը մեկ, առատ քրտնարտադրությունից կամ ջրում գտնվելուց հետո:
- Խուսափել բացօթյա ժամանցային արևային լոգանքից:
- Չօգտագործել արևային լամպեր, սոլյարիներ կամ արևայրուքի խցիկներ:
- Պարբերաբար զննել մաշկը` ներառելով ինքնազննումը և մասնագետի կողմից զննումը:
Արևի ազդեցության սահմանափակումը կարող է նվազեցնել մարմնի կողմից վիտամին D-ի արտադրությունը: Այնուամենայնիվ, որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ մինչև 15 րոպե արևի ճառագայթների ազդեցության տակ գտնվելը կարող է մարդկանց մեծ մասի համար բավական լինել բավարար քանակությամբ վիտամին D-ի արտադրության համար, ինչպես նաև սննդակարգում հարկ է ներառել վիտամին D-ի աղբյուրներ: Վիտամին D-ի մակարդակը կարելի է որոշել արյան պարզ թեստի միջոցով:
Հաստատված Cancer.Net Editorial Board կողմից, 07/2016

Կարդացեք նաև

Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...


Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...


Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...


Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...


Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...


Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...


Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...


Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...


Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...


Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...



Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...


Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն